Փոխվարչապետերի որոշումներ

17 Մայիսի 2022, 330 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ժ.Ն-Ժ.Ս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02232947) 2022 թվականի ապրիլի 14-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է խողովակների ձեռքբերում՝ 351,999.36 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԼԱՆՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019333) 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային մկնիկների ձեռքբերում՝ 85,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: