Փոխվարչապետերի որոշումներ

12 Մայիսի 2022, 325 - Ա

ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյանին 2022 թվականի մայիսի 12-13-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Կապան)՝ «Միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ռուզաննա Վարդանյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Կապան) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023