10 Մայիսի 2022, 324 - Ա
«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 43,899,536 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարգառ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01549618) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արտդիանշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04112378) 2022 թվականի մարտի 24-ին կնքված` N 24/03/2022-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գարգառ բնակավայրում ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում` 7,668,593 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտդիանշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04112378) 2022 թվականի մարտի 24-ին կնքված` N 24/03/2022-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման աշխատանքների իրականացում` 35,580,943 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լոնդոն բիզնես գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01223655) 2022 թվականի մարտի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: