Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 318 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից
իրականացվող՝ 5,998,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային
կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
02507456) «ՖՐԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2022 թվականի ապրիլի 1-ին
կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-04/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում`
5,998,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունի զգալի նշանակություն :
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված
 

Արխիվ

2024

2023