Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 319 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի
կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ»
բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում»
N 242-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն
զգալի նշանակություն՝
1) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01831375) 2022 թվականի մարտի 29-ին կնքված՝
N 29/03/2022-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
պատուհանների ու դռների պատրաստման և տեղադրման աշխատանքների
իրականացում` 6,712,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյչ Վի Էյ Սի Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00196667) 2022 թվականի ապրիլի
1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդորակման և
օդափոխության համակարգերի սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման
աշխատանքների իրականացում՝ 9,378,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի: