6 Մայիսի 2022, 302 - Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական
հիմնադրամի կողմից իրականացվող` 14,056,056 դրամ արժողությամբ
«Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի
կողմից (ՀՎՀՀ՝ 02269952) «Գրանդ քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02226764) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝
N ԳՔ-022/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
քաղցրավենիքի ձեռքբերում՝ 14,056,056 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի
ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին: