6 Մայիսի 2022, 304 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 139-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի
կողմից ձեռք բերված ծառերը (300 հատ, 64,500 եվրոյին համարժեք դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 6,050 եվրո, Արարատյան
մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2022 թվականի մարտի 1-ի «Վարդանյան ընտանիք»
բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ
Վարդանյան փողոցին հարակից մայթերին տնկելու համար ծառերի ձեռքբերում և
տնկում» ծրագրի մասին» N 139-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: