Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 303 - Ա

«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայերը Հայաստանի համար» ընկերակցություն» ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն,
«Շենգավիթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով
ուղարկված բժշկական նշանակության ապրանքների և սարքավորումների (173
տեղ, 6,460 կգ ընդհանուր քաշով, 33,389.4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,660,000 դրամ, մաքսային
ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում,
ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Շենգավիթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝
նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված
 

Արխիվ

2024

2023