Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 305 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 140-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի
կողմից ձեռք բերված ծառերը (45 հատ, 6525 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ,
փոխադրման ծախսերը կազմում են 6,050 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն)
ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի
մարտի 1-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում տնկման համար ծառերի
ձեռքբերում և տնկում» ծրագրի մասին» N 140-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
շրջանակներում: