6 Մայիսի 2022, 308 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 108-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի
համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի կողմից (ՀՎՀՀ՝ 05539827) կնքված՝ ստորև նշված
պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 24-ի
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ
իրականացվող «Գյումրու «Լուսաստղիկ» մանկապարտեզի հովանավորում» ծրագրի
մասին» N 108-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար
ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ
(ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 17-ին կնքված պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 7-ից մինչև 2026 թվականի
դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի
մատակարարում՝ ամսական 35,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ`
00046317) 2014 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 0218133738 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 7-ից մինչև 2026
թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի
մատակարարում՝ ամսական 226,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի
հարկի.
3) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 7-ին
կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի
ապրիլի 7- ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում
խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝
ամսական 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :