6 Մայիսի 2022, 307 - Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն
սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի
Հանրապետության մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց
բաշխելու նպատակով «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մեծահասակի տակդիրների (42 տուփ, 291 կգ ընդհանուր
քաշով, 1,150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ
310 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, Արարատյան մաքսատուն-վարչություն)
ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված
բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: