Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 311 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ
առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 09423966) կողմից կնքված` ստորև նշված
եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն
կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի
մարտի 31-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային
կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների
բարելավում» ծրագրի մասին» N 214-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
(ՀՎՀՀ` 02662703) 2022 թվականի մարտի 9-ին կնքված՝ N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-22/01
եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի
(ռեգուլյար)` 6,990,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
(ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի մարտի 28-ին կնքված՝ N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-22/02
եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի
(ռեգուլյար)` 6,480,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ավտոշեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
(ՀՎՀՀ` 05015913) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-22/03
եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմեքենաների անիվների (ձմեռային, համասեզոնային) ձեռքբերում` 1,440,000 դրամի
չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023