6 Մայիսի 2022, 313 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության
Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված
պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի
«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի
կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի
նշանակություն՝
1) «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի հետ
(ՀՎՀՀ` 01504792) 2022 թվականի մարտի 30-ին կնքված N 035/22 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է երգերի կատարման ծառայությունների
պատվիրում՝ 762,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ`
01573197) 2022 թվականի մարտի 30-ին կնքված N 034/22 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է երգերի կատարման ծառայությունների
պատվիրում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: