Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 315 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Երևանի Հ. 154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից
(ՀՎՀՀ՝ 00822685) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «ԱՌԴԱ» բարեգործական
հիմնադրամի կողմից «Երևանի Հ. 154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ
իրականացվող «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզի
հովանավորում» ծրագրի մասին» N 94-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի խոշոր սպառողների սպասարկման տնօրինության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 7-ից
մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում
էլեկտրաէներգիայի մատակարարում՝ ամսական 105,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի փետրվարի
7-ին կնքված՝ N Ե-325 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի ապրիլի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գազօգտագործող սարքավորումների տեխնիկական և կարգաբերման
ծառայությունների մատուցում՝ 160,365 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
3) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 9-ին
կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի
ապրիլի 7- ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում
խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝
ամսական 45,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :