Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 316 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից
որպես օժանդակություն «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի (2 տեղ, 39,5 կգ ընդհանուր
քաշով, 4,542.28 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 598,94
եվրո փոխադրման և այլ ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման
ծրագիրը:
2. «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի
16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն: