6 Մայիսի 2022, 317 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Ռոու» հիմնադրամի կողմից որպես օժանդակություն
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված
դեղորայքը (3 տեղ, 34,47 կգ ընդհանուր քաշով, 3,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային
ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման
ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի շրջանակներում: