5 Մայիսի 2022, 301 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության սպառողների
իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության «Պաստերի անվան համաճարակաբանության և
միկրոբիոլոգիայի Սանկտ-Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտ»
դաշնային բյուջետային գիտական հաստատության կողմից՝ կորոնավիրուսային
վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով, Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության հասցեով ուղարկված 3 հատ հակամարմինների իմունոֆերմենտատիվ ռեագենտների հավաքածուի և 5 փաթեթ ՌՆԹ/ԴՆԹ-ի անջատման
ռեագենտների հավաքածուի (53,817.25 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր
արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ԵՏՄ բեռ) ներմուծման
ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն: