Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 299 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
01845834) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2022 թվականի ապրիլի 7-ի «Մանկական զարգացման հիմնադրամի կողմից
իրականացվող «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում»
ծրագրի մասին» N 232-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և
դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2022 թվականի մարտի 18-ին
կնքված N 01.22.JAP/SC պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքներում մանկական ներառական
խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 13,819,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
2) «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2022 թվականի մարտի
18-ին կնքված N 04.22.JAP/SC պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Արենի, Վայք և Ջերմուկ համայնքների մանկական
կենտրոնների համար օդորակիչների մատակարարման և տեղադրման
աշխատանքների իրականացում՝ 2,364,000 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի: