Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 300 - Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող՝ 18,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արսեն Բարսեղյանի
համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության
2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված
ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու
մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա
ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված