Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 298 - Ա

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման
գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 2,194,248,960 դրամ
արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն
հավելվածի:
2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական
հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու
կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ
եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից
կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված
ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:  

հավելված

Արխիվ

2024

2023