Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 297 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
07618624) «Ինթերնեյշոնալ Բիզնես Թեքնոլոջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02256693)
2022 թվականի ապրիլի 6-ին կնքված N 4145-260322 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է շինարարական քարերի մատակարարում`
488,118,345 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական
ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի
«Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան
համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն:
 

Արխիվ

2024

2023