Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 295 - Ա

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից
զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք
բերած զինվորներին աջակցելու նպատակով ձեռք բերված բժշկական
սարքավորումների (ռենտգեն սարք 671 կգ ընդհանուր քաշով, 76,866,000 դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը և վիրահատական
լուսատուներ 296 կգ ընդհանուր քաշով, 13,925,000 դրամ ընդհանուր արժողությամբ՝
ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման
ծրագիրը:
2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին»
բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու
կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: