15 Ապրիլի 2022, 277 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1020-Ա ԵՎ N 1025-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ից ամերիկահայ բարերար, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սեթա Ղազարյանի կողմից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (342 արկղ, 25,030 ԼԲՍ ընդհանուր քաշով, 67,544 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,765 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բեռի բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայրատուն» ծրագրի մասին» N 1020-Ա և «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի Ճրագ» ծրագրի մասին» N 1025-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում: