Փոխվարչապետերի որոշումներ

14 Ապրիլի 2022, 275 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի կողմից՝ որպես օժանդակություն «Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության հասցեով անհատույց ուղարկված 500 հատ գնդակի (2 տեղ (23 արկղ), 5,685 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023