Փոխվարչապետերի որոշումներ

14 Ապրիլի 2022, 273 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և համաձայն «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետի 4-րդ ենթակետում «(երկու բեռնատար)» բառերը փոխարինել «(մեկ բեռնատար և մեկ «ՈՒԱԶ» Պատրիոտ)» բառերով.
2) կից ծրագրի 10-րդ կետի 7-րդ ենթակետում «(մեկ բեռնատար)» բառերը փոխարինել «(մեկ «ՈՒԱԶ» Պատրիոտ)» բառերով:
2. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված 2022 թվականի արտադրության «ՈԻԱԶ» Պատրիոտ մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը՝ XTT316300N1014664, 2,444,700 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023