Փոխվարչապետերի որոշումներ

14 Ապրիլի 2022, 269 - Ա

«ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող` 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժպտուն ատամներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված