Փոխվարչապետերի որոշումներ

14 Ապրիլի 2022, 270 - Ա

ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դավիթ Առաքելյանի (անձնագիր՝ AS0339561) կողմից ձեռք բերված մարզասարքի (նժույգ թափեր` մեկ տեղ, 2,450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝
ներառյալ 350 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և որպես նվիրատվություն «Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» հասարակական
կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. Դավիթ Առաքելյանին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: