14 Ապրիլի 2022, 264 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՍիՓիԷս Էներջի Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2022 թվականի մարտի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 4,207,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագրի մասին» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: