7 Ապրիլի 2022, 236 - Ա
ԱՇՈՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայկական լեգիոն կադետական կորպուս» (Armenian legion cadet corp) հասարակական կազմակերպության կողմից՝ «ԻՊՀ» հայկական լեգիոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց տրամադրելու նպատակով, Աշոտ Նիկողոսյանի (նույնականացման քարտ՝ 005532577) հասցեով ուղարկված բեռի (16 տեղ, 349.5 կգ ընդհանուր քաշով, 3,840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 249.95 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Աշոտ Նիկողոսյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: