Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 250 - Ա

«ԱԶԳԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 32,825,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեծ Պարնի բնակավայրի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01005235) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02511015) 2022 թվականի փետրվարի 9-ին կնքված` N ԱԶԳ-Ջ/22-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման և նախագծման հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում` 4,260,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06800406) 2022 թվականի փետրվարի 11-ին կնքված` N ԱՋՀ 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում` 28,165,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01569408) 2022 թվականի փետրվարի 15-ին կնքված` N Ա-09|22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023