Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 251 - Ա

«ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ մարտիկների օժանդակ մարմին» բարեգործական կազմակերպության կողմից՝ որպես աջակցություն, «Բարի նպատակ» բարեգործական միավորում» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (714 տեղ, 11,384 կգ ընդհանուր քաշով, 35,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,700 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Բարի նպատակ» բարեգործական միավորում» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն
ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023