Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 243 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի
քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզի հովանավորում» ծրագրի մասին» N 94-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները ու փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից» բառերից հետո լրացնել «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ» բառերով.
2) որոշման հավելվածի 1-ին կետում «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» բառերը փոխարինել «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ»
բառերով.
3) որոշման հավելվածի 4-րդ կետը «(ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)» բառերից հետո լրացնել «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի
հետ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00822685) համատեղ» բառերով:

Արխիվ

2024

2023