7 Ապրիլի 2022, 248 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1047-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Ազուրիտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02621811) և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06910334) 2022 թվականի մարտի 3-ին կնքված՝ N ՏԶ-03/03/2022-01 եռակողմ
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի և հարակից ինժեներական կառույցների քանդման, ապամոնտաժման աշխատանքների իրականացում՝ 31,932,153 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Դեբեդի զարգացում փուլ երկու» N 1047-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: