Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 225 - Ա

«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՀԱՎԱՏՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Բարի սամարացի» (Merciful Samaritan Inc) ոչ առևտրային կազմակերպության կողմից «Շիրակի մարզի ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (719 տեղ, 13,260 կգ ընդհանուր քաշով, 7,190 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,150 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց հանձնելու ծրագիրը:
2. «Շիրակի մարզի ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված