Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 224 - Ա

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ խոշորացված
համայնքի գյուղատնտեսության զարգացմանն անհատույց աջակցելու նպատակով «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (32,950 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,300 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023