7 Ապրիլի 2022, 223 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 800-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202) «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02235463) 2022 թվականի մարտի 23-ին կնքված՝ N 01-23032022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարում` 4,332,499.86 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի կահավորում» ծրագրի մասին» N 800-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: