Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 220 - Ա

«ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իսպանիայից անհատ բարերար Արթուր Եսայանի կողմից՝ որպես օժանդակություն, «Ջերմուկի առողջության կենտրոն»
փակ բաժնետիրական ընկերության հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ, 19.5 կգ ընդհանուր քաշով, 1,435.49 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 33 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման (բեռի
ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված