Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 355 - Ա

«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ՝ 01503283) իրականացվող` 300,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն դպրոցներին, մանկապարտեզներին և համայնքային կենտրոններին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված