10 Դեկտեմբերի 2018, 349 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 164-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01513853) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի N 164-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2017 թվականի ապրիլի 10-ին կնքված N 3290601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2017 թվականի ապրիլի 20 ին կնքված N 01504.17.11517 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2007 թվականի մարտի 6-ին կնքված՝ N 011007617, 2015 թվականի մարտի 10-ի N 112772996 և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 119520724 պայմանագրում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի: