Փոխվարչապետերի որոշումներ

25 Մարտի 2022, 209 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 102-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00465627) 2022 թվականի մարտի 1-ին կնքված՝ N ՖՎՋ-01032022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆոտովոլտային արևային համակարգի և արևային ոչ ճնշումային ջրատաքացուցիչի ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 1,641,666.67 դրամի
չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 10-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին» ծրագրի մասին» N 102-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023