Փոխվարչապետերի որոշումներ

25 Մարտի 2022, 210 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1020-Ա ԵՎ N 1025-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ից ամերիկահայ բարերար, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սեթա Ղազարյանի կողմից «Արմենիան
Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (346 արկղ, 23,600 ԼԲՍ ընդհանուր քաշով, 56,340 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,600 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բեռի բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական
հիմնադրամի կողմից իրականացվող «Մայրատուն» ծրագրի մասին» N 1020-Ա և «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող
«Հույսի Ճրագ» ծրագրի մասին» N 1025-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում:

հավելված

Արխիվ

2024

2023