10 Դեկտեմբերի 2018, 373 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N Մ-281-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 20-ի N Մ-143-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին («Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան»)» N Մ-281-Ա որոշման 1 ին կետի երկրորդ պարբերությունում «523,409,945 դրամի չափով» բառերը փոխարինել «546,068,755 դրամի չափով» բառերով: