Փոխվարչապետերի որոշումներ

23 Մարտի 2022, 197 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 10-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված հեռակառավարվող սկանավորող սարքը (մեկ տեղ, 13,098 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 550 եվրո փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 3-ի «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից
իրականացվող «Սևանա լճի կենսաբազմազանության բարելավում» ծրագրի մասին» N 10-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: