23 Մարտի 2022, 190 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 771-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ բեռները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից
իրականացվող «Աջակցություն հանրային պաշտպանության ոլորտին» ծրագրի մասին» N 771-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) բաճկոնի ծածկույթ և պարագաներ՝ 16 տեղ, 8,199 կգ ընդհանուր քաշով, 135,686.8 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն).
2) սալիկ՝ 20 տեղ, 11,700 կգ ընդհանուր քաշով, 223,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն).
3) թիթեղներ և վահանակներ՝ 6 տեղ, 3,341 կգ ընդհանուր քաշով, 191,102 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման
ծախսերը (Արարատյան մաքսատուն-վարչություն):