Փոխվարչապետերի որոշումներ

23 Մարտի 2022, 184 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան սուպորտ փրոջեքթ» ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ ֆենիլկետոնուրիա հիվանդություն ունեցող երեխաների համար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հասցեով ուղարկված ցածր պրոտեինով ալյուրի խառնուրդի՝ փայտե տակդիրով (51 տեղ, 310 կգ ընդհանուր քաշով, 1,495 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 800 եվրո փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: