Փոխվարչապետերի որոշումներ

23 Մարտի 2022, 183 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 151-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մարտի 4-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 151-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «բեռի» բառը փոխարինել «բեռների» բառով.
2) որոշման 1-ին կետում «64,239.93 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 59.17 եվրո» բառերը փոխարինել «2,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 159.17 եվրո ու մեկ տեղ, 55.9 կգ ընդհանուր քաշով, 59,879.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 12,879.52 ԱՄՆ-ի դոլար փոխադրման և այլ ծախսերը».
3) որոշմանը կից բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023