10 Դեկտեմբերի 2018, 379 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)` «ՌԵԴ-ՓՈՒՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2018 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում տպագրական աշխատանքների իրականացում՝ 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր