7 Մարտի 2022, 166 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և Արցախի
Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում
կառուցվող բազմաբնակարան տների շահառուներին բաշխելու նպատակով, ինչպես նաև «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին
անհատույց հանձման ծրագիրը՝
1) հեռուստացույց 300 հատ, 56,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատունվարչություն.
2) պրոթեզավորման համար նախատեսված նյութեր և մասեր՝ 957 կգ ընդհանուր քաշով, 20,261.43 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: