Փոխվարչապետերի որոշումներ

7 Մարտի 2022, 163 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Էմիլ Սարգսյանի (անձնագիր՝ NMRFHPL44) կողմից, որպես աջակցություն,
«Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով
ուղարկված բեռի (16,470 կգ ընդհանուր քաշով, 16,085 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,050 եվրո, մաքսային
ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց
բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված