Փոխվարչապետերի որոշումներ

7 Մարտի 2022, 158 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագրի մասին» N 49-Ա որոշման հավելվածի 9-րդ կետում «Պրոֆմետալլ» ՍՊԸ-ից» բառերը փոխարինել «Մցենսկի կոմունալ մեքենաշինության գործարան» բաժնետիրական ընկերությունից» բառերով:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված M-30 2000000 տեսակի աղբատար տարաները (75 հատ,
1,140,000 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023